ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Թե ինչպես Նիկոլ Փաշինյանը սիրեց «կուկուռուզը»

Թե ինչպես Նիկոլ Փաշինյանը սիրեց «կուկուռուզը»
21.04.2026 | 11:48

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վերջին շրջանում ցուցադրաբար եգիպտացորեն, կարտոֆիլ կամ սուջուխ ուտելը, ինչպես նաև շարքային քաղաքացիների հետ գրկախառնվելը, պարզվում է, թանկարժեք ներկայացում է, որը բեմադրվում է նրան տրամադրված մեթոդական ցուցումների հիման վրա։

ԱՄՆ-ում բնակվող PR ոլորտի մասնագետ, մանկությանս ընկեր Արսենը մեր վերջերս ունեցած զրույցի ընթացքում շատ հետաքրքիր մանրամասներ պատմեց՝ նշելով, որ դա կոչվում է «սեփական տղա» խաղալու նախագիծ։ Արսենի խոսքով՝ կան հավաստի տեղեկություններ, որ Փաշինյանի իմիջի «վերագործարկման» հետևում կանգնած է ամերիկյան «Edelman» PR գործակալությունը, որը մասնագիտացած է «թունավոր» քաղաքական գործիչներին «մարդկայնացնելու» գործընթացում։

Ըստ այդ մոտեցման՝ սննդի հետ կապված դրվագները պատահական չեն ընտրվում, քանի որ սնունդը դիտարկվում է որպես մարդկանց միավորող գործոն։ Ուղերձը պարզ է. «Նա ձերն է, ապրում է ձեր միջավայրում և օգտագործում է նույն առօրյա սնունդը»։ Ի դեպ, «Edelman»-ի ծառայություններից օգտվելն աշխարհում համարվում է ամենաթանկարժեքներից մեկը. այն կարող է արժենալ ամսական 200,000-ից մինչև 500,000 ԱՄՆ դոլար։

Սակայն ակնհայտ է, որ այս ամենն իրականում կեղծ բեմադրություն է, ինչպես, օրինակ, շաբաթներ առաջ տեղի ունեցած Աննա Հակոբյանի՝ ամուսնալուծության մասին հայտարարությունը և ապա կրկին միասին հանրային միջոցառումներին հայտնվելը։ Փաստորեն, անգամ արևմտյան տեխնոլոգիաները չեն օգնում, և դա է պատճառը, որ Փաշինյանն այդպես էլ «սեփականը» չդարձավ ու այդ իմաստով թերևս որևէ շանս չունի։

Դա են վկայում նաև սոցիոլոգիական ուսումնասիրությունների արդյունքները, ըստ որոնց՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հանրային վստահության մակարդակը՝ ՀՀ բոլոր ղեկավարների կառավարման ընթացքում ունեցած վարկանիշների համեմատությամբ, ամենացածրն է։

Կարճ ասած՝ վաղուց դարձել ենք «Փաշինյանի կրկեսի» հանդիսատեսը։ Պարզապես ցավալին այն է, որ այդ կրկեսային զվարճանքը՝ «ուրախ ավտոբուսով» հանդերձ, դարձել է պետության կառավարման անբաժանելի մասը…

Գրիգոր ԼԱԼԱՅԱՆ

«Մենք»-ի ՖԲ էջից

Դիտվել է՝ 373

Մեկնաբանություններ